Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Տեսնել կատալոգը

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ նյութից են պատրաստվում կտավները

Կտավները տպագրվում են բարձրորակ բնական բամբակե կտորի վրա, որը ձգվում է փայտե ենթաշրջանակի վրա։

Ի՞նչ չափսի կտավներ կարող եմ պատվիրել

Կայքում հասանելի են ստանդարտ չափսեր՝

  • 20×30 սմ
  • 30×40 սմ
  • 40×60 սմ
  • 50×70 սմ
  • 60×80 սմ
Որքա՞ն ժամանակում է պատրաստվում պատվերը

Պատվերները պատրաստվում են 3–4 աշխատանքային օրվա ընթացքում։

Կարո՞ղ եմ պատվիրել իմ անձնական լուսանկարով

Այո՛, կարող եք ուղարկել ձեր լուսանկարը, և մենք այն կվերածենք կտավի/պոստերի։

Ինչպե՞ս պատվեր գրանցեմ

Պատվեր գրանցելու համար անհրաժեշտ է ապրանքը ավելացնել զամբյուղ և սեղմել «Վճարում» կոճակը։

Առաքում կատարո՞ւմ եք

Այո՛, Երևանում և մարզերում առաքումը անվճար է։ Մարզեր առաքումը իրականացվում է Հայփոստի միջոցով։

Կարո՞ղ եմ պատվիրել մոդուլային կտավ։

Այո՛, պատրաստում ենք նաև մոդուլային կտավներ՝ 2, 3 կամ ավելի կտորից։

Կարո՞ղ եմ նախապես տեսնել, թե ինչ տեսք կունենա նկարը ինտերիերում

Այո՛, կայքը հնարավորություն է տալիս տեսնելու կտավը/պոստերը ինտերիերի մեջ՝ հորիզոնական և ուղղահայաց տարբերակներով։

Ինչպե՞ս կարող եմ վճարել

Վճարումները կատարվում են կայքում նշված տարբերակներով։

Ի՞նչ նյութերից են պատրաստված ֆոտո–պաստառները

Ֆոտո–պաստառները պատրաստված են տեքստիլ հումքից, չեն պատռվում, լվացվում են և տպագրվում են էկոլոգիապես մաքուր ներկերով։

Ի՞նչ չափսի են լինում ֆոտո–պաստառները

Ֆոտո–պաստառները ունեն մինչև 320 սմ բարձրություն և անվերջ երկարություն, ինչը թույլ է տալիս մեկ կտորով ծածկել ամբողջ պատը։
 

Ինչպե՞ս մաքրել ֆոտո–պաստառը առանց վնասելու
Մաքրման համար օգտագործեք փափուկ չոր կամ թաց կտոր։ Խուսափեք քիմիական նյութերով մաքրումից։