Ստորև ներկայացված են AURAin.am կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով գործարքների՝ ներկայացված ապրանքատեսականու գնման, առաքման, վճարման և այլ գործարքների իրականացման հիմնական պայմանները։ Այս պայմանները կարող են թարմացվել կամ փոփոխության ենթարկվել AURAin.am-ի կողմից՝ իր բացառիկ հայեցողությամբ:
Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն պայմանագիրը կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն է համարվում հաճախորդի կողմից Կայքում գրանցվելը կամ պատվեր կատարելը որպես գրանցված կամ չգրանցված հաճախորդ:
2. Վճարման պայմաններ
2.1. Վճարման պարտականությունն առաջանում է AURAin.am կայքի միջոցով ապրանքի կամ ծառայության պատվերի դեպքում՝ անկախ նրանից, թե որտեղ է պատվիրատուն նախընտրում ստանալ պատվերը՝ գրասենյակում, թե իր նշած հասցեով առաքմամբ։
2.2. Առցանց վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին՝ կայքում հասանելի վճարման եղանակներով։
3. Առաքման պայմաններ
3.1. Առաքման ծառայությունը հասանելի է աշխատանքային օրերին` ժամը 09:30-18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում գնորդը կամ ստացողը անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին:
3.2 Առաքումը Երևանում իրականացվում է Առաքման ընկերության կողմից, իսկ մարզերում՝ Հայփոստով։
5. Տվյալների գաղտնիությունը
5.1. AURAin-ը գերակայություն է համարում հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են առաքման և սպասարկման որակի բարելավման նպատակով: